Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներից մեկն է, նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ։
Նա նշել է, որ միջոցառումը լավ հնարավորություն է քննարկելու ոլորտի մարտահրավերները, հեռանկարները եւ զարգացման հնարավորությունները։
Խուդաթյանը նաեւ նշել է, որ ֆորումը հնարավորություն է տալիս գտնել նորարարական եւ արդյունավետ լուծումներ ոլորտի հետագա զարգացման համար։
«Այսօր, հանքանյութերի համաշխարհային պահանջարկի աճին զուգընթաց, մենք բախվում ենք ինչպես աննախադեպ հնարավորությունների, այնպես էլ զգալի մարտահրավերների։
2023թ․ հաստատված հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը նպատակ ունի աջակցել ոլորտին։ Այն նաեւ կենտրոնանում է երկարաժամկետ տնտեսական զարգացման եւ բնական պաշարների արդյունավետ օգտագործման ու կառավարման վրա»,- նշել է նախարարը։