Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կազմել է 383.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.36 դրամ (աճել  է 0.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու ոխարժեքը կազմել է 4.62  դրամ (աճել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-447 դրամով, վաճառվում է 451–456.5 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.49-4.61 դրամով, վաճառվում է 4.66-4.85 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 446 դրամով, վաճառվում է 450 դրամով:

Ռուբլին գնվում է 4.53–4.55 դրամով, վաճառվում է 4.63–4.65 դրամով:

ajax-loader