Չինաստանը վճռական պատասխան կտա, եթե ՆԱՏՕ-ի երկրները՝ ԱՄՆ-ի ճնշման ներքո, ռուսական նավթի գնման պատրվակով փորձեն մաքսատուրքեր սահմանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Չինաստանի բնականոն առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, օրինական է և որևէ առարկություն չի առաջացնում», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով G7-ի և ՆԱՏՕ-ի երկրների կողմից Չինաստանի նկատմամբ ռուսական նավթի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։ – «Չինաստանի օրինական իրավունքների և շահերի խախտման դեպքում նա վճռականորեն հակաքայլեր կձեռնարկի, մենք վճռականորեն կպաշտպանենք մեր ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման շահերը»։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ