Հայաստանն այսօր անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ, պետություն է, քան երբևէ, անվտանգ է, քան երբևէ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը երբեք ավելի անվտանգություն չի ունեցել, քան ունի այսօր։
Եթե գարնանը ես ասում էի, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի ու Ադբեջանի միջև այլևս խաղաղություն է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ անգամ 50 տարի գոյություն ունեցած խաղաղություններն ինստիտուցիոնալացման կաիրք ունեն, որովհետև «եթե դու չես զբաղվում խաղաղության ինստիտուցիոնալացմամբ, խաղաղությունն ապաինստիտուցիոնալացվում է, այսինքն՝ քայքայվում է»,- հավելեց Փաշինյանը։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ