«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է հեռացնել գլխավոր մարզչին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մտադիր է գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնել պորտուգալացի Ռուբեն Ամորիմին եւ հրավիրել «Աստոն Վիլայի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին, հաղորդում է Give Me Sport-ը։

«Աստոն Վիլայում» էլ այս մրցաշրջանում դժգոհ են Էմերիի աշխատանքից, ինչը կարող է նպաստել մանչեսթերյան ակումբի ծրագրերի իրագործմանը։

Պրեմիեր լիգայի չորս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 4 միավորով 14-րդն է, «Աստոն Վիլան» վաստակել է 2 միավոր եւ 19-րդն է։

Ամորիմն անցած տարվա նոյեմբերին է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։

ajax-loader