Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը սեպտեմբերի 11-14-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կմասնակցի Եվրոպայի լրագրողների առաջնությանը, որն այս ձեւաչափով կանցկացվի առաջին անգամ։
Կմասնակցեն 14 թիմեր Հայաստանից, Լիտվայից, Բելառուսից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից, Հունաստանից, Սերբիայից։ Խմբային փուլի արդյունքում՝ 8 թիմեր պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։
Կազմակերպիչներն են Լիտվայի ժուռնալիստների միությունը, Լիտվայի մարզական լրագրողների ասոցիացիան եւ Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի թիմի մասնակցության գլխավոր հովանավորն է «Yo Health»-ը։ Մրցելույթներին հնարավոր կլինի հետեւել հավաքականի ֆեյսբուքյան էջում։