Տնտեսական ծախսերը նվազել են․ պետբյուջեն՝ ըստ գործառական խմբերի

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,722,253.1 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 15․2% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 6․2%-ով և կազմել 383,811.3 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 52․2%-ով և կազմել 355,706.4 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 8․9%-ով և կազմել 125,123.2 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը նվազել են 2․3%-ով և կազմել 78,941.9 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 99.7%-ով և կազմել 7,236.4 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 48․5%-ով և կազմել 3,049.0 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 19.6%-ով և կազմել 87,538.6 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 6․7%-ով և կազմել 22,345.0 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 32.8%-ով և կազմել 158,779.0 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 3.8%-ով և կազմել 499,722.3 մլն ՀՀ դրամ։

ajax-loader