Նիկոլ Փաշինյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի վարչապետի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ։ 

Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա։

Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:

ajax-loader