Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը

Transfermarkt-ը ներկայացրել է այս ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը։

Առաջին երեք տեղերում են «Լիվերպուլի» ձեռքբերումները․ Ալեքսանդր Իսակ («Նյուքաս Յունայթեդից», 144 միլիոն եվրո), Ֆլորիան Վիրց («Բայերից», 125 միլիոն եվրո), Ուգո Էկիտիկե («Այնտրախտից», 95 միլիոն եվրո)։

Տասնյակում են նաեւ Նիկ Վոլտեմադեն («Շտուտգարտից»՝ «Նյուքասլ Յունայթեդ», 85 միլիոն եվրո), Բենիամին Շեշկոն («ՌԲ Լայպցիգից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 76,5 միլիոն եվրո), Վիկտոր Օսիմենը («Նապոլիից»՝ «Գալաթասարայ», 75 միլիոն եվրո), Բրայան Մբեմոն («Բրենթֆորդից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 75 միլիոն եվրո), Մատեուս Կունյան («Վուլվերհեմփթոնից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 74,2 միլիոն եվրո), Լուիս Դիասը («Լիվերպուլից»՝ «Բավարիա», 70 միլիոն եվրո) եւ Մարտին Սուբիմենդին («Ռեալ Սոսիեդադից»՝ «Արսենալ», 70 միլիոն եվրո)։

ajax-loader