Սպասվում է առանց տեղումների եղանակ

Օգոստոսի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վրկ։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը կեսօրին՝ +34+36։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+32,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +27+30,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +32+34,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+28,

Լոռի՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +26+30,

Տավուշ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +32+35,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +28+31,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+35,

Արարարատ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+37,

Արմավիր՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +35+37,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+29,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+29:

ajax-loader