«Բորիսովկա» կաթնամթերքի արտադրամասի գործառույթը կասեցվել է

«Բորիսովկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, Սիսիան համայնք)  արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %»  արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Լաբորատոր հետազոտությունն է կասեցման հիմքը, համաձայն որի փորձաքննության ներկայացված կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր և բորբոսասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, ուստի  համարվում է վտանգավոր սննդամթերք:

 Արտադրողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր,

 հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին,

 սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

ajax-loader