Վթար Իջևան-Երևան ճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 25-ին ժամը 23։51-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 98-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս ավտոճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է։

«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

ajax-loader