Թրամփը բանակցություններ կվարի Հարավային Կորեայի նախագահի հետ

Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնի միջև բարձր մակարդակի բանակցություններ վարելու ծրագրի մասին։

Սպիտակ տունը չի ներկայացրել գագաթնաժողովի մանրամասները։

Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն անվտանգության, առևտրի և այլ կարևոր հարցերն այն ժամանակ, երբ «Թրամփի վարչակազմը ձգտում է արդիականացնել դաշինքը՝ ի դեմս ավելի համառ դարձող Չինաստանի», հաղորդում է Yonhap-ը։

ajax-loader