Հայաստանում է միջազգային հայտնի երկրաբան, երկրաբանության միջազգային փորձագետ Դենիս Մուրը։ Վերջինս Հայաստանում խոշոր ներդրումային ընկերության՝ «Հայասա մետալ-Կանադա» կանադական ընկերության (նախկինում՝ «Ֆրեմոնտ Գոլդ ԷլԹիԴի») հիմնադիր տնօրենն է։
Աշխատանքային համագործակցության շրջանակներում ընկերության պատվիրակությունը՝ ի դեմս Դենիս Մուրի, հանդիպեց «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի» փոխնախագահ, Կառավարության և հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանի հետ։
Տիկին Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց այցի և գործակցության պատրաստակամության համար, ներկայացրեց ասոցիացիայի գործունեությունը և նշեց, որ ասոցիացիան բաց է գործակցության համար։

Հյուրերը ներկայացրեցին ընկերության կողմից Հայաստանում իրանանացվող ու իրականացվելիք նախաձեռնությունները: Կարևորելով ասոցիացիայի գործունեությունը՝ «Հայասա ռեսոուրսիս քորփ» ընկերությունը ցանկության հայտնեց, որպեսզի ընգրկվի ասոցիացիայի կազմում։ Ողջունելով կազմակերպության մտադրությունը, տիկին Մարտիրոսյանը վստահեցրեց, որ այն կքննարկվի անդամ կազմակերպությունների հետ՝ ըստ ընթացակարգի։
Քննարկեցին ոլորտին վերաբերող մի շարք հարցրեր, անդրադարձան առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին ու ոլորտի զարգացմանը միտված այլ հարցերի: Հանդիպմանը ներկա էր նաև «Հայասա ռեսոուրսիս քորփ» ընկերության տնօրեն Հովհաննես Կարապետյանը: