ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հակոբյանին պատկանող (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր) կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։
Մասնավորապես՝
- արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատված չեն եղել չներծծվող նյութերով,
- արտադրամասի դասավորվածությունը ապահովված չի եղել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքայնության հնարավորությունը,
- ապահովված չի եղել կենդանիների ներթափանցումը բացառող միջոցներով,
- ապահովված չի եղել օդափոխության համակարգերով,
- սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ: