Գերմանական ավիաընկերության ինքնաթիռը բռնկվել է թռիչքից անմիջապես հետո

Գերմանական Condor ավիաընկերության ինքնաթիռը, որը Հունաստանի Կերկիրա կղզուց ուղևորվել է Դյուսելդորֆ, թռիչքից անմիջապես հետո բռնկվել է։ Այդ մասին հայտնում է RTL հեռուստաալիքը։

Boeing 757-300 մոդելի ինքնաթիռի օդանավում եղել է 263 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո ինքնաթիռի շարժիչներից մեկը բռնկվել է։ Օդաչուները որոշել են արտակարգ վայրէջք կատարել իտալական Բրինդիզի քաղաքում։ Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Իտալիայում։

Ավիաընկերության ներկայացուցիչների խոսքով՝ հրդեհի պատճառը շարժիչի օդի մատակարարման խախտումն է։

Ուղևորներից շատերը ստիպված են եղել գիշերն անցկացնել անմիջապես Բրինդիզիի օդանավակայանում, քանի որ քաղաքի հյուրանոցներում ազատ տեղեր չեն եղել։ Ավիաընկերությունը շտապ ինքնաթիռ է ուղարկել Իտալիա, որով ուղևորներին պետք է տեղափոխեն Դյուսելդորֆ։

ajax-loader