Սուրճը թանկանում է

Արաբիկա սուրճը թանկանում է՝ կապված Բրազիլիայից արտահանման նվազման սպասումներով։ Նյու Յորքի բորսայում արաբիկայի ֆյուչերսների գինը կազմել է 3.21 դոլար՝ մեկ ֆունտի համար։

Ամերիկյան սուրճ ներկրողները սկսել են բրազիլական ընկերություններին դիմել մատակարարումների հետաձգման խնդրանքով՝ այն բանից հետո, երբ օգոստոսի 1-ից Վաշինգտոնը մտցրեց ներմուծման 50%-անոց մաքսատուրք: Այս մասին հաղորդում է Բրազիլիայի ոլորտային կազմակերպությունը՝ Cecafe-ն։

Cecafe-ի նախագահ Մարսիո Ֆերեյրան հայտարարել է, որ ամերիկյան ընկերությունները, որոնք բրազիլական սուրճի խոշորագույն գնորդներն են, զբաղեցրել են պահպանողական դիրք և հետևում են ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունների ընթացքին։

«Նրանք ունեն 30-60 օրվա պաշար, և դա տալիս է նրանց ժամանակ է տալիս հետագա գործողությունների մասին մտածելու համար՝ թույլ տալով մի փոքր ավելի երկար սպասել բանակցությունների ընթացքում», – ասել է Ֆերեյրան, որի խոսքերը փոխանցում է Reuters-ը։

Բրազիլիայի առևտրի նախարարության տվյալներով, երկրի սուրճի արտահանումը հուլիսին, դեռ նոր ամերիկյան մաքսատուրքերի ներդրմանից առաջ, նվազել է 20.4%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

Բրազիլիան համարվում է սուրճի աշխարհի խոշորագույն արտադրողն ու արտահանողը։

ajax-loader