Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախաձեռնությամբ կայացել է «Հանքարդյունաբերության զարգացման արդիական հարցերը և հեռանկարները» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցել է նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը։
Նպատակը հանքարդյունաբերական ոլորտի զարգացման հիմնախնդիրների
վերհանումն էր՝ գիտակրթական և արդյունաբերական գործակցության միջոցով։
Քննարկվեցին հետևյալ օրակարգային հարցերը․
1․ Հանքավայրի ռեսուրսների և պաշարների գնահատման առանձնահատկությունները (միջազային և տեղական ստանդարտների համեմատություն)։
2․ Հանքարդյունաբերության կադրերի պատրաստում և վերապատրաստման խնդիրները։
3․ Datamine ծրագրային փաթեթի հնարավորությունների ծանոթացում։
Քննարկման ընթացքում հնչեցին մասնագիտական կարծիքներ, տեղի ունեցավ մասնակիցների հարցուպատասխան, և որոշվեց շարունակակն դարձնել նման հանդիպումները՝ նպաստելով ոլորտի բարելավմանը։