Լիթիումի (օգտագործվում է մարտկոցներ արտադրելու համար) գները կտրուկ աճել են։ Դա տեղի է ունեցել Չինաստանում լիթիումի խոշորագույն հանքերից մեկի փակման ֆոնին, հայտնում է Bloomberg-ը։
Աշխարհի խոշորագույն մարտկոցների արտադրող Contemporary Amperex Technology (CATL) ընկերությունը հաստատել է Չինաստանում գտնվող իր Ջիանսյավո հանքի փակման մասին (լիցենզիայի ժամկետը լրանալուց հետո)։
Bloomberg-ի տվյալներով՝ հանքը փակ կլինի առնվազն երեք ամիս։ Հանքավայրը կազմում է լիթիումի համաշխարհային արտադրության մոտ 6%-ը, մինչդեռ տարածաշրջանի մյուս հանքավայրերը կազմում են առնվազն 5%-ը։
Հսկա ընկերության քայլը ցնցել է շուկան։ Գուանճոուի ֆյուչերսային բորսայում մարտկոցային մետաղների գները բարձրացել են օրական սահմանաչափով։ Չինական Tianqi Lithium ընկերության բաժնետոմսերը բարձրացել են 19%-ով, իսկ Ganfeng Lithium-ը՝ 21%-ով։
Հայտնի է, որ այժմ լիթիում արտադրողները պայքարում են գլոբալ ավելցուկային առաջարկի դեմ։ Այն ուժեղանում է էլեկտրական մեքենաների պահանջարկի խոչընդոտների պատճառով, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս ոլորտի արտոնությունների չեղարկման պատճառով։
Հավելենք, որ լիթիումը թեթև մետաղ է, որը բնութագրվում է բարձր ռեակտիվությամբ և օգտագործվում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բժշկության, էլեկտրոնիկայի և մարտկոցների արտադրության մեջ։