ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 16,624.6 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 8.0%-ով։
Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 9․8%-ով և կազմել 4,735.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 23.4%-ով և կազմել 906.8 տոննա։