Սաուդյան Արաբիան սեպտեմբերին կվերանայի նավթի գները

Սաուդյան Արաբիան սեպտեմբերին երկրորդ ամիսն անընդմեջ բարձրացնելու է նավթի գները ասիական գնորդների համար: Այս մասին հաղորդում է պետական Saudi Aramco ընկերությունը։

Ասիայում մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը կթանկանա 1 դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Այս տեսակի գինը կլինի 3.2 դոլարով ավելի բարձր, քան Օման/Դուբայ նավթի զամբյուղի արժեքը: Այս մասին հայտնում է Saudi Aramco-ն։

Նավթի բոլոր տեսակների գները ԱՄՆ-ի համար կբարձրանան 0.3 դոլարով՝ մեկ բարելի դիմաց, իսկ Եվրոպայի հյուսիսարևմտյան և Միջերկրածովյան տարածաշրջանների համար կիջնեն 1.3 դոլարով՝ մեկ բարելի դիմաց։

Ստացվում է՝ Սաուդյան Արաբիան սեպտեմբերին կբարձրացնի նավթի գները Ասիայի և ԱՄՆ-ի համար, իսկ Եվրոպայի համար կիջեցնի:

ajax-loader