Պաշտպանության ծախսերն աճել են․ պետբյուջեն՝ ըստ գործառական խմբերի

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հունիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,472,344.9 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19․4% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 6․4%-ով և կազմել 328,660.6 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 80.4%-ով և կազմել 322,154.7 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 7․3%-ով և կազմել 102,838.4 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը նվազել են 1․5%-ով և կազմել 61,669.9 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 108.4%-ով և կազմել 6,235.1 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 52․8%-ով և կազմել 2,326.9 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 15․1%-ով և կազմել 71,237.0 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 3.2%-ով և կազմել 17,919.4 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 37.1%-ով և կազմել 123,618.6 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 6․4%-ով և կազմել 435,684.3 մլն ՀՀ դրամ։

ajax-loader