«ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն և «Winds of Armenia» առագաստանավային ակումբը Սևանա լճում կազմակերպել են առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի մրցաշարի առաջին փուլը։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մրցաշարի առաջին փուլի արդյունքներով հաղթող են ճանաչվել «Skolkovo Sailing Team 3», «Marlin», «Black Swan» թիմերը։
Մրցաշարի երկրորդ փուլը կկայանա այս տարվա օգոստոսի 15-17-ին, կրկին Սևանա լճի ափին՝ «Նոյ Լենդ Ռեզորթ»-ի տարածքում։
Մրցանակային ֆոնդ ը կազմում է 7 միլիոն դրամ։
Առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի հաղթողը ձեռք կբերի իրավունք՝ մասնակցելու սեպտեմբերին կայանալիք բաց առաջնությանը՝ առանց մեկնարկային վճարի։
Իսկ սեպտեմբերի 11-14-ը կայանալու է Հայաստանի բաց առաջնությունը J/70 դասում, որտեղ տարբեր երկրներից մասնակցելու է մինչև 20 պատվիրակություն։
Մրցանակային ֆոնդը կազմելու է 10 միլիոն դրամ։