Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 29-ի կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ արևմտյան քամին կուժեղանան մինչև 17-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան ժամերին քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կբարձրանա։ Ինչպես հայտնեցին «Հայգհիդրոմետ»-ից, Երևանում տեղումներ չեն սպասվում։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +37+39։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +29+33,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+32,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +34+36,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+30,
Լոռիում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +28+32,
Տավուշում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +34+37,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+31,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +34+38,
Արարատում՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +38+40,
Արմավիրում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +38+40,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+30,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +36+40,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +37+40,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +28+32: