Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան համալրվում է

Տեղի ունեցավ «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի հեռավար նիստը, որին մասնակցեցին ներքոհիշյալ անդամները՝

  1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ի դեմս Վարդան Ջհանյանի
  2. «Թեղուտ» ՓԲԸ, ի դեմս Կարեն Սիմոնյանի
  3. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, ի դեմս Հայկ Ալոյանի
  4. «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ, ի դեմս Վահրամ Ավագյանի
  5. «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ, ի դեմս Ռուզաննա Գրիգորյանի

Կանոնակարգի համաձայն՝ նիստը նախագահում էր խորհրդի նախագահ Վարդան Ջհանյանը, քարտուղարությամբ` ասոցիացիայի տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանի:

Օրակարգում՝

1․«Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերությունը և «Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատ» հասարակական կազմակերպությունը Ասոցիացիայի կազմում ընդունելու հարցը։

Ասոցիացիայի խորհրդի անդամներին ներկայացվեցին «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Տիգրան Առուստամյանի և «Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատ» ՀԿ գործադիր նախագահ Արտյոմ Գեղամյանի կողմից ներկայացված դիմումները, որով նրանք հայտնում են, որ ծանոթացել են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա» ՀԿ կանոնադրությանը, ընդունում են նրա դրույթները և խնդրում են իրենց ղեկավարած կազմակերպություններն ընդունել ասոցիացիայի կազմում։

Համաձայն կանոնադրության 8․14․7 կետի կանոնակարգման՝ ասոցիացիայի անդամ ընդունելու կամ անդամությունից դուրս գալու մասին որոշում կայացնելու իրավասություն ունի Խորհուրդը՝ քվեարկության միջոցով։

Ելնելով սույնից՝ Ասոցիացիայի խորհրդի անդամներին առաջարկվեց առանց աշխատանքից կտրվելու քվեարկությունը կատարել հեռավար կարգով։

Ամփոփելով քվեարկության արդյունքները, նիստն արձանագրեց․

«Կողմ» ՝         5

«Դեմ», «Ձեռնպահ»՝ 0 արդյունքները։

Ելնելով քվեարկության արդյունքներից Ասոցիացիայի խորհրդի հեռավար նիստը

Որոշեց

«Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերությունը և «Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատ» հասարակական կազմակերպությունն ընդունել Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի կազմում։

Այսպիսով «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի հեռավար նիստն սպառեց օրակարգը։

Նիստ նախագահ                                                    Վ. Ջհանյան

Նիստի քարտուղար                                                Վ. Կիրակոսյան

ajax-loader