«Թեղուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի՝ «Հանքագործի և մետալուրգի» օրվա կապակցությամբ.
«Սիրելի գործընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Մետալուրգի օրվա կապակցությամբ։
Այս տոնը նշվում է հպարտությամբ և մեծ հարգանքով այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց աշխատանքով կերտում են երկրի արդյունաբերական հիմնասյունը։ Մետալուրգի մասնագիտությունը ոչ միայն խորը գիտելիքներ ու տեխնիկական կարողություններ է պահանջում, այլև մեծ հոգևոր ուժ, նպատակասլացություն և թիմային համագործակցություն։
«Թեղուտ» ՓԲ ընկերությունում մենք առանձնակի հպարտությամբ ենք խոսում մեր աշխատակիցների մասին, քանզի Դուք ձեր համառ և պատասխանատու աշխատանքի շնորհիվ դարձրել եք մեր արտադրությունը ժամանակակից ու մրցունակ՝ կայուն զարգացող արդյունաբերության օրինակ։ Ձեր ամեն օրվա տքնաջան աշխատանքն է, որ ձևավորում է մեր հաջողության պատմությունը՝ հանուն երկրի տնտեսության վերելքի և համայնքների բարեկեցության։
Մենք հավատում ենք, որ գունավոր մետալուրգիան ոչ միայն մետաղի մշակման գործընթաց է, այլ մի ամբողջ մշակույթ, մի առաքելություն, որն իր մեջ կրում է առաջընթացի, շինարարության և ազգային հպարտության գաղափարը։
Թող այս տոնը լինի ոչ միայն գնահատանքի օր, այլև նոր ուժեր հաղորդի ձեզ՝ շարունակելու Ձեր ուղին՝ հավատով, վստահությամբ ու մեծ նվիրումով։
Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին առողջություն, անդորր, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ։
Շնորհակալություն Ձեր կատարած աշխատանքի, նվիրվածության և մասնագիտական բարձր մշակույթի համար։
Շնորհավոր Մետալուրգի օր»։