Կարմիրգյուղում ոռոգման և ջրահեռացման համակարգ է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։

Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Կարմիրգյուղի ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 29 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է շուրջ 1 կիլոմետր երկարության ջրատարի կառուցում Կարմիրգյուղի Հովհաննես Շիրազ, Սասունցի Դավիթ և Ազատության փողոցներում՝ երկաթե և երկաթբետոնե կիսախողովակներով։ 

Որոշ հատվածներում արդեն կատարվել են հին խողովակների ապամոնտաժում, այժմ իրականացվում է երկաթբետոնե վաքերի տեղադրում։

Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև հուլիսի վերջ։

ajax-loader