Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
Վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Համբարձում Մաթևոսյանը։
Հակոբ Սիմիդյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերից։
Համբարձում Մաթևոսյանը 2023 թվականի փետրվարից զբաղեցնում էր ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ