Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հանձնառու է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանն ու տարածաշրջանում կայունությանն աջակցելուն։
Այդ մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Մեր պարեկային խմբերը շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ հանձնառու լինելով տեղում տիրող իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,-նշված է առաքելության գրառման մեջ։
Around the clock, our patrols 🚓 🏔️ monitor the Armenian 🇦🇲 side of the border with Azerbaijan 🇦🇿, committed to observing the situation on the ground and supporting stability in the region.🇪🇺 pic.twitter.com/E9pzfQWMla
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) July 11, 2025