Երթևեկության փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներում

Հուլիսի 9-ից՝ այսօրվանից, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հ.13 հասցեի սկզբնամասից մինչև Արգիշտիի փողոցի խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը:

Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ, երթևեկելի մասի աջ կողմում կթույլատրվի մեքենաների կանգառը»,- ասված է հայտարարության մեջ:

ajax-loader