Ամերիկացին մոտ 770 000 դոլար արժողությամբ գողացված ականջօղերը «թաքցրել» է սեփական ստամոքսում

Ամերիկացի  Ջեյթան Գիլդերը փորձել է սեփական ստամոքսում «թաքցնել» գողացված Tiffany ականջօղերը, սակայն ի վերջո ձերբակալվել է։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ 

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է մի տղամարդու, որը, ենթադրաբար, կուլ է տվել 769 500 դոլար արժողությամբ ականջօղեր, որոնք նա գողացել է Tiffany & Co. ոսկերչական խանութից:  

Ոստիկանությունը հայտնել է, որ 32-ամյա Ջեյթան Գիլդերը խաբել է խանութի աշխատակիցներին՝ նշելով, որ «պրոֆեսիոնալ մարզիկ» է, որպեսզի իրեն ցույց տան «մի քանի թանկարժեք իրեր»։

Ոստիկանները կարծում են, որ տղամարդը գողացել է ականջօղերը և փախել խանութից: Ոստիկանությունն ավելի ուշ հրապարակել է կասկածյալի որովայնի ռենտգեն պատկերը, որում երևում է օտար մարմին:

Գիլդերը նաև կասկածվում է ադամանդե մատանի գողանալու մեջ, որը նա, հավանաբար, վայր է գցել խանութից փախուստի դիմելու ժամանակ:

Դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում, թե արդյոք հաջողվել է վերադարձնել գողացված ականջօղերը։

Ամերիկյան ոստիկանության տվյալներով՝ 2022 թվականին Գիլդերը թալանել էր Տեխասի Tiffany & Co խանութը։ Կոլորադո նահանգում նրա անունով ձերբակալման 48 հրաման կա։

Գիլդերը մեղադրվում է դիմակով և առանձնապես խոշոր չափերով կողոպուտների մեջ։ 

ajax-loader