Արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագրի մեջ կառավարությունը փոփոխություններ է արել:
«Այս նախագծով առաջարկվում է սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ»,-կառավարության նիստում զեկուցեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով բռնագաղթածներին բնակարանով ապահովելու ծրագրում կատարված փոփոխությունները։
Նախարարի խոսքով, ներկայում բնակավայրերի ցանկում ներառված է 57 համայնքի 452 բնակավայր, իսկ նոր նախագծով այն կավելանա և կհասնի 611 բնակավայրի և դրանց համար Արցախից բռնագաղթածների ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանում են 4 մլն դրամ։
ՆարեկՄկրտչյանըհայտնեց, որ մեկնարկել է ծրագրի 3-րդ և 4-րդ փուլերը և ներառելու է բռնագաղթածների բոլոր թիրախային խմբերին։
Ծրագրի դիմելու վերջնաժամկետը ևս երկարացվել է` մինչև 2027 թ. դեկտեմբերի 31–ը (նախկին կարգով` մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ն էր)։
Մկրտչյանըհայտնեց, որ եթե բռնագաղթած ընտանիքն ավելի էժան ձեռք բերի բնակարանը, քան տրամադրած օժանդակությունն է, ապա մնացած դրական չափը ընտանիքը կարող է օգտագործել երեք ուղղությամբ՝ վերանորոգման վարձի վճարման, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման և կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման համար։
Նա նաև տեղեկացրեց, որ առաջարկվում է նաև ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով ծրագրին դիմած և աջակցություն չստացած դեպքերն ուսումնասիրելու համար։
Նշենք, որ հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել ավելի քան 1 600 ընտանիք և իրացվել է ավելի քան 390–ը։