ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը եզրափակեց ուսումնական տարին՝ մագիստրոսական թեզերի պաշտպանությամբ։ Երկրաբանության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողների ավարտական հանձնաժողովը կրկին նախագահում էր Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ալոյանը։
Այս տարի ևս «Պետրոս Ալոյան» հիմնադրամը սահմանել էր մրցանակ լավագույն թեզի համար։ Մրցանակակիրն է Գոռ Ղազարյանը: Նրա` «Սևանա լճի մակարդակի տատանումները` ըստ երկրաբանական ու պատմական տվյալների» աշխատանքը` Երկրաբանական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանի ղեկավարությամբ, արժանացավ ամենաբարձր գնահատականի:
Շնորհավորում ենք Գոռին և մաղթում նոր գիտական հաջողություններ։ Հուսով ենք՝ այս մրցանակը կարևոր ներդրում կլինի նրա հետագա մասնագիտական կայացման ճանապարհին։