Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի կողապակին և հայելիները

Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ կոտրել են իր մեքենայի կողապակին և հայելիները։ Այդ մասին Գառնիկ Դանիելյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։ 

«Քիչ առաջ հայտնաբերեցի, որ կոտրել են մեքենայիս կողապակին և հայելիները։ Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։

Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Ակնկալում եմ արագ արձագանք և մեղավորների անհապաղ հայտնաբերում»,- գրել է Դանիելյանը։

ajax-loader