Հայաստանը ներկայացնող շախմատիստները հաջող են մեկնարկել «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարում:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մրցաշարին Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը:
Երկրորդ տուրից հետո Մանուէլ Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանն ունեն 2-ական միավոր և առաջատարների շարքում են:
«Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: