Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է։
Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Վերջինս ձերբակալվել է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով։