Մարտի 5-ին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:
Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%:
«Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:
Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:
Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:
Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները
Թողարկող Հայաստանի Հանրապետություն
Վարկանիշ BB- (կայուն) S&P / BB- (կայուն) Fitch / Ba3 (կայուն) Moody’s
Տեղաբաշխված ծավալ 750,000,000 ԱՄՆ դոլար
Գնանշման օր 2025թ. մարտի 5
Վերջնահաշվարկի օր 2025թ. մարտի 12
Մարման օր 2035թ. մարտի 12
Արժեկտրոն 6.75%
Տեղաբաշխման գին 97.524%
Եկամտաբերություն 7.1000%
ԱՄՆ 10տ. ուղենշ 4.675% (2035թ. փետրվարի 15)
Շեղումը ԱՄՆ 10տ. ուղենշի նկատմամբ 286 բ.կ.
Ցուցակում Լոնդոնի բորսա