Վալենտինա Մատվիենկոն այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի

Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի։ 

Ինչպես հայտնում է Sputnik Armenia-ն, Վալենտինա Մատվիենկոն ծաղկեպսակ է խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։ 

Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հունիսի 5-ին։ 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր կբացեն Ռուսաստանի դաշնային ժողովի և Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը: 

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն հունիսի 6-ին կմասնակցեն նաև ռուս–հայկական միջտարածաշրջանային 10–րդ ֆորումին:  

ajax-loader