ԲԴԽ նախագահը Սինգապուրում քննարկել է միջնորդության մեխանիզմների և վեճերի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը

Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպել է Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի գործադիր տնօրեն Չուան Վի Մենգին և ՍՄՀԿ նախագահ Ջորջ Լիմին։

Ինչպես տեղեկանում ոնք Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից, ծանոթացնելով կենտրոնի ձեռքբերումներին և միջազգային գրանցած հաջողություններին՝ հայ պատվիրակներին են ներկայացվել միջսահմանային առևտրային վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմները։

Կողմերը քննարկել են միջնորդության մշակույթի զարգացմանն ուղղված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաջողված փորձը՝ ընդգծելով Հայաստանի դատավորների, իրավաբանների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ վերապատրաստման հարթակներ մշակելու անհրաժեշտությունը։

Անդրադարձ է եղել նաև միջնորդության և այլընտրանքային վեճերի լուծման տեխնիկական և մեթոդաբանական աջակցության կարևորությանը։

ajax-loader