ԱԳ փոխնախարարը հանդիպել է Պաղեստինի ԱԳ և գաղթյալների հարցերով պետնախարարի հետ

Հայաստան Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար դոկտոր Վարսեն Աղաբեկյանի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային մի շարք հարցերի։

Պետնախարար Աղաբեկյանը ներկայացրել է նաև Գազայում տիրող իրավիճակի շուրջ պաղեստինյան կողմի գնահատականները։

ajax-loader