Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը։
Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ բուհերի ներկայացուցիչներ և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներ։

Նիստի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա մարտահրավերներին, քննարկվել են օրենսդրական առաջարկներ, որոշումներ են կայացվել աշխատանքային խմբի հետագա անելիքների վերաբերյալ։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ