Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում այսօր՝ մայիսի 23-ին, իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը հսկում են ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։
ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից սկսած։
«Միջոցառումների մասնակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։
ՆԳՆ ոստիկանության միջոցառումների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ: