Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի մշակույթի տան սաները մրցանակների են արժանացել միջազգային մրցույթներում։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գանձակի մշակույթի տան «Նկարչություն» բաժնի վեց սաների աշխատանքներ ցուցադրվել են Բուենոս-Այրեսի Ազգային ժամանակակից թանգարանում։ Աշխատանքների հեղինակները նաև «Յունիվերս Արտ» միջազգային մրցույթի մրցանակակիրներ են։
Ցուցադրությունները շարունակվելու են Արգենտինայի այլ քաղաքներում ևս, իսկ մասնակիցները ստանալու են մասնակցության վկայականներ։ Ցուցահանդեսին աշխատանքներ են ներկայացրել Միլենա Կարապետյանը, Դիանա Հովհաննիսյանը, Իգնատ Գաբրիելյանը, Աննա Սարիբեկյանը, Սամվել Ղարիբյանը և Օֆելյա Բարսեղյանը։
Մշակույթի տան տասնութ սաներ մասնակցել են նաև «Արտ Մյուզիք» միջազգային փառատոնի և մրցանակների արժանացել «Նկարչություն» և «Դեկորատիվ կիրառական արվեստ» անվանակարգերում։ Առաջին տեղի մրցանակի են արժանացել Օֆելյա Բարսեղյանը և Սյուզի Սարիբեկյանը, երկրորդ տեղ են գրավել Լևոն Թաթոսյանը, Գայանե Յավրյանը և Մանե Մանուկյանը, երրորդ տեղ՝ Կարինա Գևորգյանը, Աննա Բարսեղյանը, Ալիտա Մարգարյանը, Աննա Գասպարյանը, Անահիտ և Մերի Սարիբեկյանները, Հարություն և Սամվել Ղարիբյանները, Անգելինա Կարեյանը, Դիանա Հակոբյանը։
Դիպլոմակիրներ են դարձել Էլիզա Հարությունյանը, Սուսաննա Այվազյանը, Միլենա Կարապետյանը և Աննա Սարիբեկյանը։