Մաքենիսում կրթահամալիր է կառուցվում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, «Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի» պատվիրատվությամբ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մաքենիս գյուղում 2025 թվականի մարտ ամսից մեկնարկել և ընթանում են 280 տեղանոց կրթահամալիրի կառուցման աշխատանքները ։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Մաքենիսի կրթահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Կրթահամալիրը բաղկացած է լինելու 200 տեղանոց դպրոցից և 80 տեղանոց մանկապարտեզից։ Արդի չափորոշիչներին համապատասխան կրթահամալիրում կսովորեն Մաքենիսի և նրան մերձակա Ախպրաձոր ու Լճավան գյուղերի նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաները։

Շինարարական աշխատանքը նախատեսվում է ավարտել 2027 թվականի սեպտեմբերին։

ajax-loader