Լա Մանշի նեղուցում՝ Ֆրանսիայի ափերի մոտ, միգրանտների տեղափոխող նավակ է խորտակվել, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, 61 մարդ փրկվել է։ Այդ մասին հաղորդում է Sky News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը։ Հաղորդվում է, որ 62 ուղևորի տանող նավակը գերծանրաբեռնված է եղել։
Ողջ մնացածների շարքում եղել են մեկ երեխա և նրա մայրը, որոնք հիպոթերմիայի ախտանիշներով ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց։
Վերջին տվյալների համաձայն՝ Լա Մանշի նեղուցը հատող միգրանտների թիվը շարունակում է աճել և անցյալ շաբաթ գերազանցել է 12 000-ը։ Մայիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում փոքր նավակներով Մեծ Բրիտանիա է ժամանել 1125 միգրանտ։