Հայաստանն ու Հունաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում գործակցության հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին և պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին:

ՀՀ պաշտպանության նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: 

Զրուցակիցներն ամփոփել են նաև Սուրեն Պապիկյանի՝ Հունաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները:

ajax-loader