Ժողովրդավարությունների դաշինք հիմնադրամի «Ժողովրդավարության ընկալման ինդեքսի» համաձայն՝ ամբողջ աշխարհի համար մաքսատուրքերը եւ Օվալաձև աշխատասենյակում Վլադիմիր Զելենսկու վրա հարձակումները Դոնալդ Թրամփի համար անհետեւանք չեն մնացել:
Աշխարհում Միացյալ Նահանգների ընկալումը զգալիորեն վատացել է վերջին մեկ տարվա ընթացքում: Համաշխարհային վարկանիշը 2024-ի +22 տոկոսից իջել է մինչեւ -5 տոկոս 2025-ին, ինչը ցածր է Չինաստանից (+14 տոկոս) եւ նման է Ռուսաստանին (-9 տոկոս)։
Այն երկրների մասնաբաժինը, որտեղ ԱՄՆ-ը զուտ դրական իմիջ ունի, նույն ժամանակահատվածում 76 տոկոսից նվազել է մինչեւ 45 տոկոսի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխարհի ամենաճանաչված քաղաքական առաջնորդն է, հարցվածների 85 տոկոսը ասել է, որ գիտի, թե ով է նա։ Նրան հաջորդում է Վլադիմիր Պուտինը՝ 81 տոկոս, 63 տոկոսը լսել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, իսկ 35 տոկոսը՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի մասին:
Բայց, երբ բանը հասնում է ընկալմանը, Թրամփի պարագայում ընկալման գրեթե համատարած բացասական ռեյթինգ է. աշխարհի երկրների 82 տոկոսում Թրամփը զուտ բացասական ռեյթինգ ունի՝ շատ ավելի վատ, քան Պուտինը (61) եւ Սի Ծինփինը՝ (44 տոկոս)։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ