Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության հաղթող:

Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող աշխարհի պատանեկան առաջնության 96 կգ քաշում Գրիգոր Ղազարյանը պոկում վարժությունում  հաջորդաբար բարձրացրեց 138 կգ, 142 կգ, 145 կգ՝ այս ձևում դառնալով ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում ևս հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում կատարեց` բարձրացնելով 175 կգ, 180 կգ 185 կգ: Երկամարտի 330 կգ արդյունքով` Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր:

Ավելի վաղ Հայաստանի կանանց երիտասարդական հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

ajax-loader