Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 15-ի №1089-Ն որոշման՝ արտադրական միջավայրում վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության տակ գտնվող աշխատակիցների առողջական վիճակը պետք է պարբերաբար վերահսկվի:
Այդ շրջանակում՝ «Ալավերդու բժշկական կենտրոն» և «Թեղուտ» ՓԲԸ-ների միջև կնքված պայմանագրի հիման վրա, ընկերության աշխատակիցները 2025 թվականի ապրիլի 8-ից անցնում են պարտադիր պարբերական բժշկական զննություն:
«Թեղուտ» ՓԲ ընկերությունն առաջնահերթ կարևորում է իր աշխատակիցների առողջությունն ու բարեկեցությունը՝ այն համարելով անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմք: