Եվրահանձնաժողովը ծրագրում է հաջորդ շաբաթ արտակարգ միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու թռչնի գրիպի տարածումը Լեհաստանի երկու շրջաններում:
Այդ մասին հայտնում է Reuters–ը:
Վերջին երկու ամսվա ընթացքում Լեհաստանում գրանցվել է 73 դեպք (HPAI), որոնցից 53-ը Մասովյան (Masovian) և Մեծ Լեհաստանի (Greater Poland) շրջաններում: